Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Գերմանիայի ավտոշուկայում ավտոմեքենաների ռեկորդային զեղչեր են գրանցվել

12.03.2013, 14:25
Փետրվարին Գերմանիայի մարդատար նոր ավտոմեքենաների շուկայում զեղչերը հասել են հերթական ռեկորդային մակարդակի, վկայում է Դույսբուրգ–Էսենի համալսարանին առընթեր Center Automotive Research–ի (CAR) հետազոտությունը, գրում է РБК daily–ն։
Գերմանիայի ավտոշուկայում ավտոմեքենաների ռեկորդային զեղչեր են գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Փետրվարին Գերմանիայի մարդատար նոր ավտոմեքենաների շուկայում զեղչերը հասել են հերթական ռեկորդային մակարդակի, վկայում է Դույսբուրգ–Էսենի համալսարանին առընթեր Center Automotive Research–ի (CAR) հետազոտությունը, գրում է РБК daily–ն։

ԳԴՀ–ում ավտոմեքենայի միջին զեղչն այժմ կազմում է 17.6 տոկոս, իսկ առավելագույնը հասնում է մինչև 35 տոկոսի։ Վաճառքները շարունակում են ընկնել, և դիլերներն ամբողջ ուժով փորձում են գրավել գնորդներին։

CAR–ի զեկույցում նշվում է, որ իր կողմից արդեն յոթ տարի շարունակ հաշվարկվող զեղչերի ինդեքսը նախորդ ամիս նվազել է 126–ից մինչև ռեկորդային 128 կետ։ Միաժամանակ, նոր ավտոմեքենաների բաժնեմասը, որոնք դիլերները և արտադրողները գրանցել են իրենց անունով դեռ հաճախորդներին վաճառելուց առաջ, կազմել է 34 տոկոս, սա վերջին վեց տարիների ռեկորդն է։ Այսպիսով, բոլոր նոր ավտոմեքենաների մեկ երրորդը ճյուղը պատրաստվում է իրացնել հետագայում որպես օգտագործված` բնականաբար, տարբեր զեղչերով։

CAR փորձագետները միաժամանակ փաստում են, որ փետրվարին ԳԴՀ–ում զեղչերի միջին չափը մի փոքր նվազել է։ Այսպես, այդ ցուցանիշը երկրի 30 ամենատարածված մոդելների այդ ցուցանիշը հաշվարկելիս, հաշվի առնելով հատուկ մոդիֆիկացիաների թողարկումը, ֆինանսավորման պայմանների ազատականացումը, լիզինգը և նույն զեղչերը, այն այժմ հավասար է արտադրողի կողմից առաջարկվող բազային գնի 17.6 տոկոսը (նվազումը 1,2%)։ Դրա հիմնական պատճառը CAR փորձագետները կապում են այն բանի հետ, որ շուկայի առաջատար Volkswagen–ը փոքր–ինչ կրճատել է գնային բուռն պատերազմներում իր մասնակցության ակտիվությունը։

Այնուամենայնիվ, Վոլֆսբուրգի կոնցեռնը միշտ խուսափել է ընդունել, որ մասնակցում է «զեղչային մարտերին»։ Այսպես, օրերս Die Zeit շաբաթաթերթին տված հարցազրույցում եվրոպական առաջատար ավտոարտադրողի վարչության նախագահ Մարտին Վինտերկորնը չի համաձայնել նրան, որ ընկերությունը դժվարություններ ունի նոր Golf–ի իրացման հարցում։ Հակառակը, թոփ–մենեջերն ընդգծել է, որ վաճառքները հաջող են ընթանում, իսկ այդ մոդելի պատվերների թիվն արդեն գերազանցել է 150 հազարը։ Ճյուղի հիմնական խնդիրն ըստ Վինտերկորնի, եվրոպական ավտոշուկայի թուլությունն է, ինչը VW–ի մենեջմենթից այլ տարածաշրջաններում ավելի մեծ ակտիվություն է պահանջում։ «Այդ պատճառով մենք ներդրումներ ենք կատարում  Ռուսաստանում, Հնդկաստանում և ԱՄՆ–ում»,– նշել է VW ղեկավարը։ Բնականաբար, VW–ի համար չափազանց կարևոր է Չինաստանը, որտեղ, ունենալով շուկայում ավելի քան 20 տոկոս բաժնեմաս, գերմանական կոնցեռնը վաճառում է իր ավտոմեքենաների մեկ երրորդը։

Սակայն ԳԴՀ–ում զեղչերի չափերով առաջատարը հավելավճարային հատվածում համարվում է բրիտանական Jaguar–ը։ Այսպես, Jaguar XK–ի համար սահմանված զեղչը, որը հայտնվել է նոր F-Type–ի ստվերում, կազմում է 35.2 տոկս, ինչը գնորդի համար նշանակում է ավելի քան 32 հազար եվրոյի տնտեսում։ Այնուամենայնիվ, CAR ղեկավար պրոֆեսոր Ֆերդինանդ Դուդենհեֆերի կարծիքով, գերմանական ավտոշուկայում «զեղչային պատերազմների» ավարտ տեսանելի ապագայում չի սպասվում։ Փորձագետը նշել է, որ նույն Volkswagen–ը պատրաստվում է մարտի վերջին դիլերների համար հավելավճարների հերթական ծրագիր սկսել, որը կրկին զեղչերի աճի կհանգեցնի։ -0-