Գիտնականներն աշխատունակ բնակչության լուրջ կրճատում են կանխատեսում մինչև 2100 թվականը
21.08.2012,
13:49
ԱՄՆ–ի գիտնականները վիճակագրական նոր մոդել են կառուցել, ըստ որի` 2100 թվականին աշխարհում զգալիորեն կաճի ավագ տարիքի մարդկանց թիվը, իսկ աշխատողների թիվը, որոնց հաշվին բազմաթիվ երկրներում ապահովվում են տարեց մարդիկ, կկրճատվի։ Հետազոտության տվյալները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի գիտնականները վիճակագրական նոր մոդել են կառուցել, ըստ որի` 2100 թվականին աշխարհում զգալիորեն կաճի ավագ տարիքի մարդկանց թիվը, իսկ աշխատողների թիվը, որոնց հաշվին բազմաթիվ երկրներում ապահովվում են տարեց մարդիկ, կկրճատվի։ Հետազոտության տվյալները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
Վաշինգտոնի համալսարանի մասնագետների պատրաստած գիտաշխատության արդյունքները կանխատեսում են, որ առաջիկա տասնամյակում աշխարհում լրջորեն կկրճատվեն տարեց մարդկանց օժանդակության ծրագրերը։
Վաշինգտոնի համալսարանի վիճակագրության և սոցիոլոգիայի դասախոս, հետազոտության ղեկավար պրոֆեսոր Էդրիան Ռեֆթերին (Adrian Raftery) ֆենոմեն է համարում աշխարհում ծեր մարդկանց (85 տարեկանից բարձր) ակնկալվող աճը հարյուրամյակի վերջին։ «Այդ գործընթացն արդեն ուսումնասիրվել է բազմաթիվ զարգացած երկրներում, բայց այն, ինչ մենք տեսնում ենք այդ մոդելում, համաշխարհային ֆենոմեն կդառնա»,– մեջբերում են պրոֆեսորի խոսքը։
Ինչ վերաբերում է աշխատունակ բնակչության թվի կրճատման կանխատեսումներին, ապա, օրինակ, Չինաստանում աշխատողների և տարեցների (65 տարեկանից բարձր) հարաբերակցությունը 2010–ին 7.9–ից 2100–ին կկրճատվի մինչև 1.6։ Աշխարհում բնակչության թվով երկրորդ երկրում` Հնդկաստանում, այդ ցուցանիշը 11.1–ից կարող է նվազել մինչև 2։ ԱՄՆ–ում հարաբերակցությունը կկազմի 2100 թվականին 1.8 աշխատող մեկ կենսաթոշակառուին, մինչդեռ ներկայում մեկ կենսաթոշակառուին բաժին է ընկնում 4.6 աշխատող։
Ծնելիության ցածր մակարդակով զարգացած մյուս երկրներն ավելի մեծ կրճատում են ցուցաբերել` Նիդեռլանդներում հարաբերակցությունը կփոխվի 4–ից մինչև 1.6, Մեծ Բրիտանիայում` 3.6–ից մինչև 1.6։
«ԱՄՆ–ն ավելի բարենպաստ կանխատեսում ունի այլ երկրների համեմատ և ոչ մեծ առավելություն կունենա հարյուրամյակի ավարտին»,– ասում է Ռեֆթերին` նշելով, որ այդ երկիրը ծնելիության և միգրանտների ներհոսքի լավագույն կանխատեսումներն ունի։
Միաժամանակ, հետազոտողները գնահատականներ չեն անցկացրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի բարձր ցուցանիշով 38 երկրների համար, քանի որ այդ պետությունների համար հատուկ վիճակագրական մոտեցում է պահանջվում։
ԱՄՆ–ի փորձագետների գնահատականներով 2100 թվականին համաշխարհային բնակչության թիվը կկազմի 10.1 բիլիոն մարդ, ինչը 1 բիլիոնով ավելի է նախկին կանխատեսումներից։ -0-