Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հունաստանի խորհրդարանն օրենքներ է ընդունել 8,8 մլրդ եվրոյի չափով վարկ ստանալու համար

29.04.2013, 10:31
Հունաստանի խորհրդարանն իշխող կոալիցիայի պատգամավորների ձայներով կիրակի ուշ երեկոյան օրենքների փաթեթ է ընդունել, որոնց հաստատումը Հունաստանին 8,8 մլրդ եվրոյի չափով վարկերի տրամադրման պայմանն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հունաստանի խորհրդարանն օրենքներ է ընդունել 8,8 մլրդ եվրոյի չափով վարկ  ստանալու համար
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հունաստանի խորհրդարանն իշխող կոալիցիայի պատգամավորների ձայներով կիրակի ուշ երեկոյան օրենքների փաթեթ է ընդունել, որոնց հաստատումը Հունաստանին 8,8 մլրդ եվրոյի չափով վարկերի տրամադրման պայմանն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Օրենքները սահմանում են սոցիալական ապահովագրման հիմնադրամներում հարկերի և վճարումների պարտքերի մարման միջոցները, վերաբերում են գույքահարկին, նախատեսում են պետական և հասարակական հատվածի բարեփոխում, այդ թվում` աշխատակիցների պաշտոնանկում և Ֆինանսների նախարարության կազմակերպչական կառուցվածքի փոփոխություններ։

Օրենքներին կողմ է քվեարկել նիստին ներկա գտնվող 292–ից 168 պատգամավոր, դեմ` 123։ Մեկը ձեռնպահ է մնացել։ Խորհրդարանում ընդամենը 300 տեղ է, որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է 151 ձայն։

Այդպիսով, հունական կառավարությունը հաստատել է, որ խորհրդարանում մեծամասնություն ունի և կարող է իր քաղաքականությունն անցկացնել։ Ավելին, կաբինետը չորս ձայնով ավել է ստացել, քան նախորդ քվեարկությունների ժամանակ։

Ֆինանսների նախարարությունն ուրբաթ օրենքների փաթեթը փոխանցել էր խորհրդարան` շտապ կարգով լսելու համար։ Շաբաթ օրը օրինագիծը քննարկվել և վերամշակվել է կոմիտեում, որտեղ դրան կողմ են եղել միայն կոալիցիայի երեք կուսակցությունների պատգամավորները, իսկ ընդդիմությունը դեմ է հանդես եկել։ Կիրակի լիագումար նիստի ժամանակ քննարկումը տևել է ավելի քան 12 ժամ, դրանից անմիջապես հետո օրինագծերը քվեարկության են դրվել` պատգամավորների անվանական հարցման ճանապարհով։

Օրինագծում չեն ընդգրկվել ոչ պետության պայմանագրային երաշխիքների մասին դրույթը, ոչ էլ ОАЕЕ մասնավոր գործարարների ապահովագրական ընկերություններում նոր կենսաթոշակները 35 տոկոսով կրճատելու մասին դրույթը, սակայն դրանում մնացել է պետական ծառայողների աշխատանքից հեռացման հնարավորության մասին դրույթը, ովքեր աշխատում են առանց որոշակի ժամկետի անհատական պայմանագրով։ –0–