Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Իրանի շուրջ հակամարտության հետևանքները կարող են հանգեցնել գլոբալ պարենային ճգնաժամի

Այսօր, 16:05
Իրանի շուրջ հակամարտության հետևանքներն արդեն իսկ ստեղծում են խոշորագույն պարենային ճգնաժամի վտանք պարարտանյութերի մատակարարման ընդհատումների և էներգակիրների գների աճի պատճառով
Իրանի շուրջ հակամարտության հետևանքները կարող են հանգեցնել գլոբալ պարենային ճգնաժամի

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/ԱՌԿԱ/․ Իրանի շուրջ հակամարտության հետևանքներն արդեն իսկ ստեղծում են խոշորագույն պարենային ճգնաժամի վտանք պարարտանյութերի մատակարարման ընդհատումների և էներգակիրների գների աճի պատճառով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Financial Times թերթին:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ հատկապես խոցելի են զարգացող երկրները, ինչպես նաև Հնդկաստանի, Բանգլադեշի և ԱՄՆ-ի առանցքային ագրարային տարածաշրջանները, որտեղ ֆերմերները բախվում են գազի, վառելիքի և պարարտանյութերի պակասի հետ: Խափանումները կապված են Կատարում, Ալժիրում և Եվրոպայում պարարտանյութերի արտադրության դադարեցման, ինչպես նաև Հորմուզի նեղուցով մատակարարումների արգելափակման հետ: Էներգակիրների գների աճը մեծացնում է մթերքների տեղափոխման, վերամշակման և պահպանման ծախսերը: Նույնիսկ կարճաժամկետ հակամարտությունը կարող է բարձրացնել պարենային գնաճը ԱՄՆ-ում 2%-ից մինչև 4%, իսկ դրա ձգձգման դեպքում՝ գերազանցել երկնիշ ցուցանիշները:

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գնահատականներով՝ մինչև հունիս աղքատ երկրներում շուրջ 45 միլիոն մարդ կարող է բախվել պարենի սուր պակասի՝ պարենային անապահովություն ունեցող արդեն իսկ ող 318 միլիոն մարդկանց ֆոնին, նշում է թերթը: Փորձագետները նախազգուշացնում են, որ առանց պարարտանյութերի և պարենի մատակարարման ապահովման հրատապ միջոցառումների ճգնաժամը կխորանա: