Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Կլիմայի փոփոխությունը կազդի վարկային վարկանիշների վրա

16.05.2014, 12:48
Երկրների վարկային վարկանիշների վրա կարող է ազդել ոչ միայն նրանց ֆինանսների վիճակը կամ տնտեսական դրությունը։ Սուվերեն ֆինանսների համար այժմ սպառնալիք է համարվում նաև կլիմայի փոփոխությունը, մասնավորապես, գլոբալ տաքացումը, գրում է  vestifinance.ru–ն։
Կլիմայի փոփոխությունը կազդի վարկային վարկանիշների վրա
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Երկրների վարկային վարկանիշների վրա կարող է ազդել ոչ միայն նրանց ֆինանսների վիճակը կամ տնտեսական դրությունը։ Սուվերեն ֆինանսների համար այժմ սպառնալիք է համարվում նաև կլիմայի փոփոխությունը, մասնավորապես, գլոբալ տաքացումը, գրում է  vestifinance.ru–ն։

Standard & Poor’s վարկանիշային գործակալության նոր հետազոտությունում նշվում է, որ մոլորակի կլիմայի փոփոխությունն ազդում է տնտեսական աճի տեմպերի, արտաքին տնտեսական գործունեության և պետական ֆինանսների վրա։

Կլիմայի փոփոխությունը, հավանաբար, կդառնա վարկունակության վրա ազդող համաշխարհային մեգամիտումներից մեկը, և մեծ մասամբ  այդ ազդեցությունը բացասական կլինի։

Միաժամանակ, ամենախոցելի երկրներն ամենաաղքատ պետությունները կլինեն կամ նրանք, որոնց վարկանիշները նվազագույն մակարդակում են։ Մասամբ դա կապված է գյուղատնտեսությունից բարձր կախվածությամբ, որտեղ նաև կենտրոնացած է շուկայի մեծ մասը, և կլիմայի կտրուկ փոփոխությունը կամ էքստրեմալ եղանակային պայմանները կարող են հանգեցնել տնտեսական մոդելի փոփոխության անհրաժեշտության։

S&P փորձագետները խոստովանում են, որ կլիմայի փոփոխության ըմբռնումը դեռևս զարգացման փուլում է, իսկ բավարար հուսալի տվյալները հստակ կանխատեսումների համար քիչ են։-0-