Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Կուդրինը նպատակահարմար չի համարում Ռուսաստանում օֆշորների ստեղծումը

27.03.2013, 10:57
Ռուսաստանում լուրջ հարկային արտոնություններով ներքին օֆշորների ստեղծումը նպատակահարմար չէ, կարծում է ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, գրում է Փրայմը։
Կուդրինը նպատակահարմար չի համարում Ռուսաստանում օֆշորների ստեղծումը
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում լուրջ հարկային արտոնություններով ներքին օֆշորների ստեղծումը նպատակահարմար չէ, կարծում է ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, գրում է Փրայմը։

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախորդ հինգշաբթի կայացած կառավարության նիստի ժամանակ ողջ աշխարհում քննարկվող Կիպրոսի ֆինանսական խնդիրների ֆոնին առաջարկեց մտածել Հեռավոր Արևելքում օֆշորների ստեղծման մասին։ Որպես գոտու համար հնարավոր վայրեր` նա թվարկեց Սախալինը և Կուրիլները` նշելով, որ հավանաբար ռուսական փողերի մի մասը Կիպրոսից, Բրիտանական Վիրջինյան կղզիներից, Բահամյան կղզիներից երկիր կվերադառնա։

Ըստ Կուդրինի տեղեկատվության` մասնաճյուղային գերատեսչությունները նման նախաձեռնություններով հանդես չեն եկել։

«Ես նպատակահարմար չեմ գտնում օֆշորների ստեղծումը։ Ազատ գոտիները (այսինքն` ազատ առևտրի գոտիները – խմբ.) կարող են քննարկվել, և դրանք մենք ունենք։ Սակայն դրանք պետք է լուրջ հարկային արտոնություններ չունենան»,– ТВЦ  հեռուստաալիքի «25 ժամ» ծրագրին տված հարցազրույցում ասել է Կուդրինը։

Ըստ նրա` հարցը պետք է լրջորեն մշակվի։

«Սակայն հարկերից խուսափելու համար օֆշորային գոտին ճիշտ չէ»,– ավելացրել է նախկին փոխվարչապետը։ –0–