Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Moody's-ը երկու կետով նվազեցրել է Իտալիայի պետական պարտատոմսերի վարկանիշը

13.07.2012, 11:16
Moody's միջազգային վարկանշային գործակալությունն ուրբաթ իջեցրել է Իտալիայի սուվերեն պարտատոմսերի վարկանիշը երկու կետով՝ Baa2-ից մինչև A3, կանխատեսումը «բացասական» է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով գործակալության կայքին։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Moody's միջազգային վարկանշային գործակալությունն ուրբաթ իջեցրել է Իտալիայի սուվերեն պարտատոմսերի վարկանիշը երկու կետով՝ Baa2-ից մինչև A3, կանխատեսումը «բացասական» է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով գործակալության կայքին։

Գործակալությունն իր որոշումը բացատրել է նրանով, որ Իտալիան, հավանաբար, առաջիկայում էլ ավելի մեծ տնտեսական դժվարություններ կունենա։ 

«Իտալիան, հավանաբար, պարտքի կոնսոլիդացման ծախսերի կամ շուկայի հասանելիության կորստի ավելի կտրուկ ավելացում կվերապրի, քան այն ժամանակ, երբ մենք հինգ ամիս առաջ նվազեցրեցինք Իտալիայի պետական բոնդերի վարկանիշը»,- ասվում է կայքում։ 

Moody's-ի մասնագետները, բացի այդ, նշում են, որ Իտալիայի տնտեսության կարճաժամկետ կանխատեսումը վատացել է թույլ աճի, ինչպես նաև գործազրկության բարձրացման պատճառով։ -0-