Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Նավթի գինը նվազում է. պատճառը հումքի պաշարների և պահանջարկի վերաբերյալ տվյալներն են

14.03.2013, 12:37
Առուվաճառքի տվյալները վկայում են, որ նավթի համաշխարհային գները նվազում են, հաղորդում է Փրայմը ։ Պատճառը ԱՄՆ–ի էներգետիկայի նախարարության հրապարակած տվյալներն են, որոնք կրկին պաշարների աճ են գրանցել, ինչպես նաև` «սև ոսկու» պահանջարկի Էներգետիկ միջազգային գործակալության կանխատեսումները։
Նավթի գինը նվազում է. պատճառը հումքի պաշարների և պահանջարկի վերաբերյալ տվյալներն են
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Առուվաճառքի տվյալները վկայում են, որ նավթի համաշխարհային գները նվազում են, հաղորդում է Փրայմը ։ Պատճառը ԱՄՆ–ի էներգետիկայի նախարարության հրապարակած տվյալներն են, որոնք կրկին պաշարների աճ են գրանցել, ինչպես նաև` «սև ոսկու» պահանջարկի Էներգետիկ միջազգային գործակալության կանխատեսումները։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի ապրիլյան ֆյուչերսների գինը առուվաճառքի ավարտին նվազել է 0,12 դոլարով կամ 0,11 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 108,4 դոլար։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն առուվաճառքի ավարտին նվազել է 0,23 դոլարով կամ 0,25 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 92,29 դոլար։
 
ԱՄՆ–ի նավթի առևտրային պաշարները (բացի ռազմավարական պաշարներից) մարտի 8–ին ավարտված շաբաթվա ընթացքում աճել են 2,6 մլն բարելով կամ 0,7 տոկոսով` կազմելով 384 մլն բարել։ Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանները 2,3 միլիոնանոց աճ էին կանխատեսում։ Միաժամանակ հումքի արտադրության օրական ծավալն աճել է 66 բարելով` կազմելով 7,16 մլն բարել։

Նավթի արժեքի վրա բացասական ազդեցություն են ունենում նաև ԷՄԳ–ից ստացված նորությունները, որը աշխարհի մի շարք տարածաշրջանների թույլ տնտեսական ակտիվության պատճառով երկրորդ ամիսն անընդմեջ նավթի օրական 100 հազար բարել համաշխարհային պահանջարկը նվազեցնում է մինչև 90,6 մլն բարել։

«Նավթի պաշարների ավելացումը, հավանաբար, կշարունակվի մինչև այն ժամանակ, քանի դեռ մենք չենք տեսնի, որ ԱՄՆ–ի տնտեսությունը բռնել է վերականգնման ուղին։ Ներկա պահին ես ոչ մի պատճառ չեմ տեսնում նավթի գների աճի համար, քանի դեռ պաշարներն այդքան բարձր են, և պահանջարկի մեջ ոչ մի փոփոխություն չի նկատվում»,– ասել է Սիդնեյի Fat Prophets–ի վերլուծաբան Դևիթ Լենոքսը (David Lennox), ում մեկնաբանությունը մեջբերում է Bloomberg գործակալությունը։ –0–