Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+5

Նավթն էժանանում է՝ հումքի պահանջարկի նվազման մտավախությունների ֆոնին

08.10.2012, 11:03
Նավթի համաշխարհային գինը երկուշաբթի շարունակում է անկում ապրել՝ ներդրողների կողմից սպառման նվազման պահպանվող մտավախությունների ֆոնին, որը  կապված է կապված եվրագոտում  առկա տնտեսական խնդիրների և Չինաստանի տնտեսության զարգացման դանդաղման հետ, վկայում են առքուվաճառքի տվյալները, գրում է Փրայմը:
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբեր. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գինը երկուշաբթի շարունակում է անկում ապրել՝ ներդրողների կողմից սպառման նվազման պահպանվող մտավախությունների ֆոնին, որը  կապված է կապված եվրագոտում  առկա տնտեսական խնդիրների և Չինաստանի տնտեսության զարգացման դանդաղման հետ, վկայում են առքուվաճառքի տվյալները, գրում է Փրայմը:


WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն առևտրային նստաշրջանի ավարտին նվազել է 0,55 դոլարով կամ 0,61 տոկոսով` բարելի դիմաց կազմելով 89,33 դոլար։ Brent տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,58 դոլարով կամ 0,52 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 111,44 դոլար։

«Առքուվաճառքի մասնակիցները նավթի պահանջարկի աճի ոչ մի իրական հեռանկար չեն տեսնում»,– հաստատում է Սիդնեյի CMC Markets գլխավոր շուկայական վերլուծաբան Ռիկ Սպուները (Ric Spooner), որի խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը։

Նման կարծիք է հայտնել նաև Jadwa Investment Co. ավագ տնտեսագետ Ֆահադ Ալթուրքին (Fahad Alturki)։ ««Սև ոսկու» պահանջարկի կրճատման վերաբերյալ մտավախություններն ազդում են հումքի գների նվազման վրա։ Նեգատիվ են ավելացնում համաշխարհային տնտեսության մտավախությունները, մասնավորապես Իսպանիայի տնտեսական դրությունը և Չինաստանի ՀՆԱ–ի աճով կանխատեսման նվազումը»,– հայտնել է Ալթուրքին։

Ավելի վաղ` երկուշաբթի, Համաշխարհային բանկը վատացրել է ԱԽՏ տնտեսության զարգացման վերաբերյալ իր կանխատեսումը։ Այժմ կազմակերպությունն ակնկալում է, որ տարածաշրջանի ՀՆԱ–ի աճն ըստ ընթացիկ տարվա արդյունքների` կկազմի 7,2 տոկոս` 2011թ.–ի 8,2 տոկոս և մայիսին կանխատեսված 7,6 տոկոս աճի դիմաց։ –0–