ՕՊԵԿ-ի նավթի բարելի հինը մարտի 24-ին աճել է 1,23%-ով` հասնելով $50,92-ի
25.03.2015,
14:02
ՕՊԵԿ-ի նավթային զամբյուղի գինը (OPEC Reference Basket of crudes) երեքշաբթի` մարտի 24-ին, աճել է 0,62 դոլարով կամ 1,23%-ով` մինչև 50,92 դոլար մեկ բարելի համար` առուվաճառքի նախորդ օրվա 50,3 դոլար մեկ բարելի համար ցուցանիշի փոխարեն, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. ՕՊԵԿ-ի նավթային զամբյուղի գինը (OPEC Reference Basket of crudes) երեքշաբթի` մարտի 24-ին, աճել է 0,62 դոլարով կամ 1,23%-ով` մինչև 50,92 դոլար մեկ բարելի համար` առուվաճառքի նախորդ օրվա 50,3 դոլար մեկ բարելի համար ցուցանիշի փոխարեն, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
2014 թվականին նավթային «զամբյուղի միջին գինը կազմել է 96,29 դոլար մեկ բարելի համար` 2013-ի 105,87 դոլարի փոխարեն։ «Զամբյուղի» արժեքն իջել է 100 դոլարից 2014 թվականի սեպտեմբերին` այն ժամանակ կազմելով 95,98 դոլար մեկ բարելի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Մարտին ընթացիկ միջին գինը կազմում է 52,54 դոլար, 2015 թվականին` 50,11 դոլար մեկ բարելի համար։
ՕՊԵԿ-ի «զամբյուղի» գինը որոշվում է որպես նավթի հետևյալ տեսակների միջին թվաբանականը` Saharan Blend (Ալժիր), Girassol (Անգոլա), Oriente (Էկվադոր), Iran Heavy (Իրան), Basra Light (Իրաք), Kuwait Export (Քուվեյթ), Es Sider (Լիբիա), Bonny Light (Նիգերիա), Qatar Marine (Քաթար), Arab Light (Սաուդյան Արաբիա), Murban (ՄԱԷ) և Merey (Վենեսուելա)։--0--