Պորտուգալիան որոշել է լրջորեն տնտեսել
01.11.2012,
12:30
Պորտուգալիայի խորհրդարանն ընդունել է 2013 թվականի պետբյուջեն։ Ֆինանսական փաստաթղթում ներառված է այն դրույթը, որով կրճատվում են պետական ծախսերն ու ավելանում են հարկերը, հայտնում է РБК–ն` հղում անելով France 24–ին։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Պորտուգալիայի խորհրդարանն ընդունել է 2013 թվականի պետբյուջեն։ Ֆինանսական փաստաթղթում ներառված է այն դրույթը, որով կրճատվում են պետական ծախսերն ու ավելանում են հարկերը, հայտնում է РБК–ն` հղում անելով France 24–ին։
Չնայած ընդդիմության դիմադրությանը` ի դեմս սոցիալիստների ու ձախակողմյանների, աջակողմյան–կենտրոնամետ կոալիցիայի 132 քվեն բավարարեց, որ փաստաթղթի օրինագիծն անհրաժեշտ աջակցությունը ստանա։ Փաստաթուղթն առանձնանում է հարկերի կտրուկ բարձրացման դրույթով։ Մասնավորապես եկամտահարկի դրույքաչափը 9,8%–ից հասել է 13,2%–ի։
«Բյուջեն Պորտուգալիայի ժողովրդից լրջագույն զոողություններ է պահանջում։ Միաժամանակ այն խիստ կարևոր նպատակի է ծառայում` օգնել բոլորին դուրս գալ այս վիճակից»,– ասել է երկրի վարչապետ Պեդրու Պասուշ Կոէլյուն` քվեարկությունից առաջ ելույթ ունենալով խորհրդարանում։
Տնտեսագետները նշում են, որ Պորտուգալիան ամենածանր ռեցեսիան է ապրում 1970 թվականից ի վեր։ Չնայած բյուջեի լրացման հավելյալ միջոցներին` սպասվում է, որ 2013 թվականի սկզբին պակասուրդը կկազմի 6,0%, ինչը զգալիորեն շատ է ԵՄ բյուջետային պայմանագրի պահանջներից։
Բոլոր բացասական գործոններից բացի, վիճակագրության տվյալները ցույց են տալիս, որ երկրում մեծանում է գործազրկությունը, այն արդեն անցել է 15 տոկոսի մակարդակը և, կանխատեսումների համաձայն, կհասնի 16.4 տոկոսի։ Պետք է նշել, որ քվեարկության ժամանակ խորհրդարանի շենքի դիմաց ցույց էր կազմակերպվել, որի մասնակիցները «ամոթ» և «հեռացեք, դավաճաններ» էին վանկարկում։ Այս ամենը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ կառավարությունը լրացուցիչ միջոցների գնում Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրամիության պահանջներից ելնելով, քանի որ դրանից է կախված ֆինանսական օգնության հետագա տրամադրումը։
ԱՄՀ–ում Լիսաբոնի ձեռքբերումը չափազանց դրական են գնահատում և այս պետությանը օրինակ են բերում տնտեսության կայունացման գործում։--0-