Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Պղինձն էժանանում է պահանջարկի նվազման մտավախությունների և դոլարի ամրապնդման ֆոնին

05.06.2015, 11:49
Պղնձի արժեքն ուրբաթ նվազում է մետաղի պահանջարկի սեզոնային նվազման վերաբերյալ ներդրողների մտավախությունների և դոլարի ամրապնդման ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները։
Պղինձն էժանանում է պահանջարկի նվազման մտավախությունների և դոլարի ամրապնդման ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Պղնձի արժեքն ուրբաթ նվազում է մետաղի պահանջարկի սեզոնային նվազման վերաբերյալ ներդրողների մտավախությունների և դոլարի ամրապնդման ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները։

Մոսկվայի ժամանակով ժամը 9։31–ի դրությամբ Comex բորսայում պղնձի հուլիսյան ֆյուչերսներն էժանացել են 0,22 տոկոսով` մինչև մեկ ֆունտի համար 2,68 դոլար (շուրջ 0,45 կգ)։

Հինգշաբթի կայացած առուվաճառքի տվյալներով` Լոնդոնի մետաղի բորսայում պղնձի արժեքը սեպտեմբերին առաքմամբ նվազել է 1,6 տոկոսով` մինչև մեկ տոննայի համար 5915 դոլար։ Մեկ տոննա ալյումինի արժեքը նվազել է 0,51 տոկոսով` մինչև տոննայի համար 1743 դոլար, իսկ ցինկի արժեքը` 1,38 տոկոսով` մինչև տոննայի համար 2142 դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Morgan Stanley–ի վերլուծաբան Ջոել Քրեյնի խոսքով, ում մեջբերում է Ռոյթեր գործակալությունը, առաջիկա ամիսներին պղնձի արժեքի վրա կազդեն ամերիկյան արժույթի ամրապնդումը և պահանջարկի սեզոնային նվազումը։ Փորձագետները կանխատեսում են, որ երրորդ եռամսյակում մեկ տոննա պղնձի արժեքը կկազմի միջինը 5952 դոլար։

Բացի այդ, ներդրողները սպասում են գալիք շաբաթ ՉԺՀ–ից վիճակագրության հրապարակում։ Ինչպես նշում է գործակալությունը, տվյալները կարող են ցուցադրել աշխարհում պղնձի խոշորագույն սպառողի տնտեսության կայունացման նշաններ։-0-