Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Ռուսաստանի տնտեսության զարգացման նախարարությունում նշում են, որ նոյեմբերին կապիտալի արտահոսքը ՌԴ–ից 5 մլրդ դոլար է կազմելու

25.12.2012, 11:18
Ռուսաստանի տնտեսության զարգացման նախարարությունը նոյեմբերին կապիտալի զուտ արտահոսքը ՌԴ–ից 5 մլրդ դոլար է գնահատել, և 2012 թվականի 73-75 միլիարդ դոլարի կանխատեսումը վերանայելու հիմք չկա, լրագրողներին է ասել փոխնախարար Անդրեյ Կլեպաչը, հայտնում է «Փրայմ» գործակալությունը։
Ռուսաստանի տնտեսության զարգացման նախարարությունում նշում են, որ նոյեմբերին կապիտալի արտահոսքը ՌԴ–ից 5 մլրդ դոլար է կազմելու
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի տնտեսության զարգացման նախարարությունը նոյեմբերին կապիտալի զուտ արտահոսքը ՌԴ–ից 5 մլրդ դոլար է գնահատել, և 2012 թվականի 73-75 միլիարդ դոլարի կանխատեսումը վերանայելու հիմք չկա, լրագրողներին է ասել փոխնախարար Անդրեյ Կլեպաչը, հայտնում է «Փրայմ» գործակալությունը։

«Մեր կանխատեսումները փոխելու հիմք մենք դեռ չունենք։ Մեր նախնական գնահատականով` նոյեմբերին միտումները չեն փոխվել»,– ասել է Կլեպաչը և ավելացրել, որ նոյեմբերի տվյալները նախնական են և հնարավոր է` հետագայում` ճշգրտվեն։

Ռուսաստանի տնտեսության զարգացման նախարարության գնահատականով` 11 ամսում կապիտալի արտահոսքը ՌԴ–ից 68 միլիարդ է կազմվել, ինն ամսում` 58 միլիարդ, հոկտեմբերին և նոյեմբերին` մոտ 5 միլիարդ դոլար։-0-