Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ռուսաստանից ավելի քան 38 մլրդ դոլար է դուրս եկել 2013թ.–ի առաջին կեսին

04.07.2013, 17:10
Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքը 2013թ.–ի առաջին կիսամյակում կազմել է 38,1 մլրդ դոլար, երկրորդ եռամսյակում` 9,1 մլրդ դոլար, գրում է РБК–ն`հղում անելով Ռուսաստանի Բանկի հաղորդագրությանը։
Ռուսաստանից ավելի քան 38 մլրդ դոլար է դուրս եկել 2013թ.–ի առաջին կեսին
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքը 2013թ.–ի առաջին կիսամյակում կազմել է 38,1 մլրդ դոլար, երկրորդ եռամսյակում` 9,1 մլրդ դոլար, գրում է РБК–ն`հղում անելով Ռուսաստանի Բանկի հաղորդագրությանը։

Ճշտված տվյալների համաձայն` երկրից կապիտալի զուտ արտահոսքն առաջին եռամսյակում կազմել է 29 մլրդ դոլար, ավելի վաղ տեղեկացվում էր 25,8 մլրդ դոլարի մասին։

Տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչն այսօր հայտնել է, որ ՏԶՆ–ն կարող է կապիտալի արտահոսքի իր կանխատեսումը հարմարեցնել ավելացման կողմը։ Գերատեսչության պաշտոնական կանխատեսումը կազմում է 30 մլրդ դոլար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, այժմ Ռուսաստանից կապիտալի զգալի արտահոսքի մասին խոսել պետք չէ։ «Կապիտալը չի փախչում. այն ազատ տեղափոխվում է։ Մենք դրա համար սահմանափակումներ չունենք, և հատկապես դա է գրավում ներդրողներին»,– նշել է նա։

Ռուսաստանի Բանկի կանխատեսումների համաձայն` Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքն ամբողջ  2013թ.–ի արդյունքներով կկազմի 10 մլրդ դոլար։ –0–