Սթոքհոլմի արբիտրաժը Լիտվայի հետ վեճում Գազպրոմի կողմն է անցել
01.08.2012,
14:17
Սթոքհոլմի արբիտրաժը երեքշաբթի` հուլիսի 31-ին, որոշում է կայացրել Լիտվայի էներգետիկայի նախարարության դեմ Գազպրոմի`երրորդ էներգափաթեթի և Lietuvos Dujos-ում ներդրումների վերաբերյալ հայցով: Գազպրոմից հայտնել են, որ դատարանն նրանց կողմն է անցել: Հատկանշական է, որ նույնն էլ հայտարարել է Լիտվայի էներգետիկայի նախարարությունը, գրում է РБК daily-ն:
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Սթոքհոլմի արբիտրաժը երեքշաբթի` հուլիսի 31-ին, որոշում է կայացրել Լիտվայի էներգետիկայի նախարարության դեմ Գազպրոմի`երրորդ էներգափաթեթի և Lietuvos Dujos-ում ներդրումների վերաբերյալ հայցով: Գազպրոմից հայտնել են, որ դատարանն նրանց կողմն է անցել: Հատկանշական է, որ նույնն էլ հայտարարել է Լիտվայի էներգետիկայի նախարարությունը, գրում է РБК daily-ն:
Լիտվայի և Գազպրոմի միջև տարաձայնությունները սկսվել են 2010 թվականի մայիսին, երբ Լիտվայի խորհրդարանը ներկայացրել էր «Գազի մասին» օրինագիծը, որի համաձայն, բաժանումից հետո Lietuvos Dujos ռուսական մենաշնորհը պետք է զրկվեր ընկերության իր մասնաբաժնից: Փաստորեն լիտվական խորհրդարանը հավանություն է տվել գազատարի ազգային դարձնելուն:
Լիտվան մտադիր է տրանսպորտային ցանցերն առանձին ընկերությունում ընդգրկել` Lietuvos Dujos-ը Երրորդ էներգափաթեթին համապատասխանեցնելու համար: Միաժամանակ, ի տարբերություն իր հարևանների` Լատվիայի և Էստոնիայի, Լիտվան ընտրել է ԵՄ-ի էներգետիկ դիրեկտիվների իրագործման ամենակոշտ փաթեթը: Գազմպրոմում նախկինում նշում էին, որ մերձբալթյան բոլոր երկրներն ամենափակ շուկաներն են, և Երրորդ էներգափաթեթը նրանց տարկետում է տրամադրում, մինչև որ բաց շուկայի պայմաններ չստեղծվեն: Լիտվան, սակայն, դրանից չօգտվեց:
Լիտվայի էներգետիկայի նախարարությունը նախորդ տարվա մարտի 25-ին դիմել է Վիլնյուսի դատարան` Lietuvos Dujos-ի գործունեության հետաքննության և ոչ պատշաճ գործունեության դադարեցման հայցով, ինչպես նաև գլխավոր տնօրեն Վիկտորաս Վալենտուկյավիչուսին կառավարման մարմինների կազմից հանելու և Գազպրոմի կողմից առաջարկած վարչության անդամներ Վալերի Գոլուբևի և Կոնստանտին Սելեզնյովի ոչ պատշաճ գործունեության հայցով:
Գազպրոմը հակընդեմ հայցով դիմել է UNCITRAL միջազգային արբիտրաժ` Լիտվայի կառավարության դեմ: Սթոքհոլմի Առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը որոշում է կայացրել Լիտվայի էներգոտիկայի նախարարության դեմ հայցի մասնակի բավարարվման վերաբերյալ` նախարարության կողմից լիտվական դատարանում Lietuvos Dujos ընկերության և դրա բարձրագույն ղեկավարության դեմ բաժնետերերի պայմանագրի խախտման դատավարության մասով, ասվում է մենաշնորհային ընկերության հաղորդագրությունում:
Ավելին՝ արբիտրաժը համաձայնել է Գազպրոմի հետ նրանում, որ միայն բաժնետերերի պայմանագիրն է կարգավորում գազի գնման պայմանների փոփոխությունները և Lietuvos Dujos-ի ու ընկերության փոխհարաբերությունների առևտրային այլ հարցեր, և որ լիտվական իշխանության մարմիններն իրավունք չունեն դիմել լիտվական դատարաններ ռուսական գազի գնման և տարանցիկ տեղափոխման ավելի վաղ պայմանների հարկադրական փոփոխության նպատակով:
Մերձբալթյան հանրապետության էներգետիկայի նախարարությունն իր հերթին իր պաշտոնական կայքում գրում է այն մասին, որ Սթոքհոլմի արբիտրաժը մերժել է ռուսական ընկերության հայցը` Երրորդ էներգափաթեթի գործողության և դրա հետ կապված վնասի փոխհատուցման վերաբերյալ: “Դատարանը նշել է, որ ռուսական ընկերությունը որևէ կերպ չի կարող արգելել կառավարությանը դատարանում բարձրացնել հարցն այն մասին, թե, պատշաճ է, արդյոք, կատարում իր պարտավորությունները Lietuvos Dujos-ը”,- ասվում է հաղորդման մեջ: -0-