Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Թրամփը մտադիր է դադարեցնել երրորդ աշխարհի երկրներից քաղաքացիների ներգաղթն ու չեղարկել ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձանց տրամադրվող արտոնությունները

28.11.2025, 12:52
Թրամփը նշել է, որ կչեղարկի այն ներգաղթյալների քաղաքացիությունը, «ովքեր խաթարում են ներքին խաղաղությունը» և «կարտաքսի ցանկացած օտարերկրյա քաղաքացու, որը անվտանգության սպառնալիք է կամ անհամատեղելի է արևմտյան քաղաքակրթության հետ»
Թրամփը մտադիր է դադարեցնել երրորդ աշխարհի երկրներից քաղաքացիների ներգաղթն ու չեղարկել ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձանց տրամադրվող արտոնությունները

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կդադարեցնի երրորդ աշխարհի երկրներից քաղաքացիների ներգաղթը Միացյալ Նահանգներ։ 

Թրամփը TruthSocial սոցիալական մեդիա հարթակում գրել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք Միացյալ Նահանգներ ժամանած բոլոր անօրինական ներգաղթյալները, ովքեր, իր խոսքերով, «չեն հանդիսանում Միացյալ Նահանգների զուտ ակտիվ կամ անկարող են սիրել մեր երկիրը», կարտաքսվեն երկրից, գրում է Ինտերֆաքսը։ 

Ավելին, նախագահը խոստացել է դադարեցնել ոչ քաղաքացիների համար նախատեսված բոլոր դաշնային նպաստներն ու սուբսիդիաները, չեղարկել այն ներգաղթյալների քաղաքացիությունը, «ովքեր խաթարում են ներքին խաղաղությունը» և «արտաքսել ցանկացած օտարերկրյա քաղաքացու, որը անվտանգության սպառնալիք է կամ անհամատեղելի է արևմտյան քաղաքակրթության հետ»։