Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ուկրաինան կարող է 500 մլն դոլարով պակաս հասույթ ունենալ՝ գազի տարանցիկ մատակարարման կրճատման պատճառով

29.08.2012, 15:37
Ուկրաինան, կրճատելով գազի սպառումը, դրա տարանցիկ տեղափոխման միջոցներ է կորցնում, և մինչև տարեվերջ կարող է 500 միլիոն դոլարով պակաս հասույթ ունենալ տարանցիկ տեղափոխումից, ինչը կարող է նվազել մինչև 35 տոկոսով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Կոմերսանտ-Ուկրաինային», որն էլ իր հերթին հղում է անում «Գազպրոմի» իր աղբյուրին:
Ուկրաինան կարող է 500 մլն դոլարով պակաս հասույթ ունենալ՝ գազի տարանցիկ մատակարարման կրճատման պատճառով
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ուկրաինան, կրճատելով գազի սպառումը, դրա տարանցիկ տեղափոխման միջոցներ է կորցնում, և մինչև տարեվերջ կարող է 500 միլիոն դոլարով պակաս հասույթ ունենալ տարանցիկ տեղափոխումից, ինչը կարող է նվազել մինչև 35 տոկոսով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Կոմերսանտ-Ուկրաինային», որն էլ իր հերթին հղում է անում «Գազպրոմի» իր աղբյուրին:

Թերթի տվյալներով, դրամական համարժեքով Ուկրաինան արդեն ավելի քան 290 միլիոն է կորցրել երկրի տարածքով ռուսական գազի տարանցիկ տեղափոխման կրճատման հետևանքով` յոթ ամիսների ընթացքում այդ ցուցանիշը նվազել է 22.9 տոկոսով` մինչև 50.5 միլիարդ խորանարդ մետր:

Ուկրաինայի էներգոտիկայի նախարարությունում դա կապում են այս տարի Ռուսաստանի կողմից Nord Stream շրջանցիկ գազատարի գործարկման հետ: Ինչպես թերթին է հայտնել «Գազպրոմի» աղբյուրը, մինչև տարեվերջ Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկ տեղափոխումը կնվազի 24-35 տոկոսով: Դա նշանակում է, որ Ուկրաինան հասույթից 500 միլիոն դոլար պակաս կստանա շրջանցիկ գազատարի գործարկման պատճառով, նշում է թերթը:

Նախօրեին Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը տվյալներ է հրապարակել երկրում յոթ ամիսների արդյունքներով գազի սպառման 7.3 տոկոսանոց կրճատման վերաբերյալ (2,6 միլիարդ խորանարդ մետր)` մինչև 32.9 միլիարդ խորանարդ մետր: Տարվա արդյունքներով, նախարարությունում ակնկալում են գազի սպառման ծավալների անկում առնվազն մինչև 55 միլիարդ խորանարդ մետր (4 միլիարդ խորանարդ մետրով), իսկ հաջորդ տարվա վերջին` մինչև 50 միլիարդ խորանարդ մետր:

Գերատեսչության տվյալներով, դրամական արտահայտմամբ գազասպառումը հանգեցրել է Ռուսաստանից վառելիքի գնումների` 1.08 միլիարդ դոլարով նվազման: Ռուսաստանից վառելիքի գնումների նվազումը նախատեսվախ է Ուկրաինայի Էներգետիկայի փոփոխված ռազմավարությամբ: Հինգ տարիների ընթացքում` 2012-ից 2017 թվականներին, Ուկրաինան մտադիր է կրճատել վառելիքի գնումները ՌԴ-ից 41 միլիարդից մինչև 12 միլիարդ խորանարդ մետր: Այս տարի Ուկրաինան Ռուսաստանից կգնի 35 միլիարդ խորանարդ մետր գազ` 27 միլիարդ խորանարդ մետր ձեռք կբերի «Նավթոգազը» և ևս 8 միլիարդ խորանարդ մետր` գործարար Դմիտրի Ֆիրտաշի Ostchem Group-ը:

Ուկրաինայի էներգետիկայի նախարարության նավթային, գազային և նավթավերամշակող արդյունաբերության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կոնստանտին Բորոդինը պարզաբանում է, որ գրեթե մեկ միլիարդ խորանարդ մետրով կրճատվել է արդյունաբերական ձեռնարկությունների գազասպառումն ածխի անցնելու հաշվին: Եվս 450 միլիոն խորանարդ մետր` գազատար համակարգի` գազմից էլեկտրաէներգիայով աշխատանքի անցնելու հաշվին: Նույնքան էլ տնտեսել են ՋԿԷ-ի` ածխի անցնելու և կոմունալ հատվածում ջերմության կորուստների կրճատման հաշվին:

Բնական գազի տարանցիկ տեղափոխումն Ուկրաինայի տարածքով Արևմտյան Եվրոպայիօ երկրներ այս տարվա հունվար-հունիսին կրճատվել է 23.62 տոկոսով` մինչև 48.765 միլիարդ խորանարդ մետր: Բացարձակ արտահայտամամբ տարանցման կրճատումը կազմել է 15.085 միլիարդ խորանարդ մետր:

Փետրվարին «Գազպրոմը» հայտարարել է, որ Ուկրաինայի նշանակությունը ռուսական գազի արտահանման համար «Հարավային հոսանքի» գործարկումից և «Հյուսիսային հոսանքի» ընդլայնումից հետո կհասնի զրոյի: 2011 թվականի նոյեմբերին գործարկվել է 27.5 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ «Հյուսիսային հոսանք» ռազմավարական գազատարի առաջին մասը: ՌԴ իշխանությւոններն Ուկրաինայի հետ գազային բարդ բանակցությունների ֆոնին «Գազպրոմին» հանձնարարել են արագացնել մեկ այլ ռազմավարական նախագծի` «Հարավային հոսանքի» իրագործումը, ընդ որում` խովային այդ գազատարը կառուցել առավելագույն` տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ: Ուկրաինայի տարածքով գազի տարանցման տոկոսադրույքն առաջին եռամսյակում կազմում էր տարեկան 3.08 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց 100 կմ հեռավորության վրա, երկրորդ եռամսյակում` 3.11 դոլար:

2012 թվականի հունիսին «Գազպրոմը» «Նավթոգազ Ուկրաինային» գազի տարանցիկ տեղափոխման համար 2 միլիարդ դոլարի նախավճար է տրամադրել, ինչն ուկրաինական կողմի համար ապահովել է Գազի ստորկերկյա պահման համար գազի գնման միջոցներ: -0-