Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Ղրիմի հանրաքվեն ամրապնդեց ռուբլու փոխարժեքը

18.03.2014, 11:01
Ղրիմի հանրաքվեի արդյունքների և ԵՄ–ի ու ԱՄՆ–ի սահմանած պատժամիջոցների մասին լուրերը նպաստեցին ռուբլու ամրապնդմանը։ Ռուսական արժույթն աճեց դոլարի և եվրոյի նկատմամբ, թեև Ռուսաստանի բանկը, թրեյդերների խոսքով, շուկայում արժույթի ստանդարտ ծավալ է վաճառել` մինչև 1 մլրդ դոլար։
Ղրիմի հանրաքվեն ամրապնդեց ռուբլու փոխարժեքը
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Ղրիմի հանրաքվեի արդյունքների և ԵՄ–ի ու ԱՄՆ–ի սահմանած պատժամիջոցների մասին լուրերը նպաստեցին ռուբլու ամրապնդմանը։ Ռուսական արժույթն աճեց դոլարի և եվրոյի նկատմամբ, թեև Ռուսաստանի բանկը, թրեյդերների խոսքով, շուկայում արժույթի ստանդարտ ծավալ է վաճառել` մինչև 1 մլրդ դոլար։

Մոսկվայի բորսայի տվյալներով, մարտի 17–ի ժամը 20։00–ի դրությամբ դոլարի փոխարժեքը «վաղվա» հաշվարկներով ռուբլու նկատմամբ կորցրել է գրեթե 30 կոպեկ, եվրոյի փոխարժեքը` 37 կոպեկ։ ԿԲ–ի սահմանած դոլարի պաշտոնական փոխարժեքը մարտի 18–ին կազմել է 36.65 ռուբլի մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը` 50.94 ռուբլի։ Թրեյդերների խոսքով, ռուբլին ուժեղացրել է աճն օրվա երկրորդ կեսին, երբ հայտնի են դարձել Ղրիմի հանրաքվեի արդյունքները, հաղորդում է РБК–ն։

«Երկուշաբթի ռուբլու ամրապնդման մեկնարկային կետը դարձել է Ղրիմում հանրաքվեի հաջող անցկացումը,– կարծում է «Ցերիխ Կեպիտըլ Մենեջմենթ» ՆԸ վերլուծական բաժնի պետ Նիկոլայ Պոդլևսկիխը։ – Լրացուցիչ պահ դարձավ այն, որ Արևմուտքը կոշտ պատժամիջոցներ չսահմանեց»։ Վերլուծաբանի կարծիքով, ռուբլու ամրապնդման համար Կենտրոնական բանկն ինչ–որ հատուկ միջոցներ չի ձեռնարկել։
    
Թրեյդերների տվյալներով, Ռուսաստանի Բանկը շուկայում վաճառել է մինչև 1 մլն դոլար։ Համեմատության համար` մարտի 3–ին, երբ Դաշնության խորհուրդն Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու հավանություն տվեց, Ռուսաստանի բանկը 10 մլրդ ռուբլի ծախսեց ռուբլու աջակցության համար։ Հաջորդ օրերին ԿԲ–ն օրական վաճառում էր մոտ 2 մլրդ դոլար և ավելի։  

«Ռուբլին արդեն շատ խորն է մտել վերավաճառման գոտում։ Դեռ որոշ ժամանակ առաջ մենք հայտարարում էին, որ ռուբլի գնելը դեռ վաղ է` ինչպես եվրոյի, այնպես էլ դոլարի դեմ»,– նշել է Պոդլևսկիխը։

Արժութային շուկան կարող է արձագանքել նաև մարտի 18–ին Վլադիմիր Պուտինի ծրագրած ուղերձը Դաշնային խորհրդին։ «Նրա ելույթի արդյունքներով հնարավոր է որոշակի նյարդային վիճակ շուկաներում, բայց ռուբլու լուրջ արժեզրկում կարող է լինել միայն այն ժամանակ, երբ ներդրողները լրջորեն մտահոգվեն։ Դա կարող է լինել կամ Արևմուտքի պատժամիջոցների սահմանման դեպքում, որոնք ուղղակիորեն սպառնում են ռուսական տնտեսությանը, կամ եթե սկսվի հակամարտության ռազմական էսկալացիա»,– նշել է Յուրի Ամվրոսիևը։

Նրանց կարծիքով` եթե այդ երկու գործոնները չլինեն, ապա ռուբլու ընթացիկ շտկումը կշարունակվի, երկարժութային զամբյուղը կկարողանա նվազեցնելով կտրել–անցնել 42 ռուբլու մակարդակը (երեկ այն եղել է  42,70 ռուբլու մակարդակում)։ «Եթե խաղարկվի հակամարտության սցենարը, ապա ռուբլու փոխարժեքը կարող է նվազել մինչև 38-40 ռուբլի մեկ դոլարի դիմաց»,– կարծում է Ամվրոսիևը, ավելացնելով, որ միջնաժամկետ հեռանկարում ռուբլու փոխարժեքը կշարունակի նվազել կապիտալի արտահոսքի պատճառով։ -0-