Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Եվրագոտու արդյունաբերական գները 2013թ.–ի մայիսին նվազել են 0,3%–ով

02.07.2013, 15:34
Միասնական եվրոպական արժույթի շրջանառության գոտու արդյունաբերական գները 2013թ.–ի մայիսին նվազել են 0,3 տոկոսով նախորդ ամսվա համեմատ։ Ինչպես գրում է РБК–ն, այս տվյալներն այսօր հրապարակել է Eurostat եվրոպական վիճակագրական գործակալությունը։ Վերլուծաբանները տվյալ ցուցանիշի 0,2 տոկոսանոց նվազում էին կանխատեսում։
Եվրագոտու արդյունաբերական գները 2013թ.–ի մայիսին նվազել են 0,3%–ով
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Միասնական եվրոպական արժույթի շրջանառության գոտու արդյունաբերական գները 2013թ.–ի մայիսին նվազել են 0,3 տոկոսով նախորդ ամսվա համեմատ։ Ինչպես գրում է РБК–ն, այս տվյալներն այսօր հրապարակել է Eurostat եվրոպական վիճակագրական գործակալությունը։ Վերլուծաբանները տվյալ ցուցանիշի 0,2 տոկոսանոց նվազում էին կանխատեսում։

2012թ.–ի մայիսի համեմատ` եվրագոտու արտադրողների գները 2013թ.–ի ապրիլին նվազել են 0,1 տոկոսով։

2013թ.–ի ապրիլին եվրագոտու արդյունաբերական գներն ամսական կտրվածքով նվազել են 0,6 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով կրճատվել են 0,2 տոկոսով, ինչպես էլ տեղեկացվում էր նախկինում։

Եվրամիության 27 անդամ պետություններում արդյունաբերական գները 2013թ.–ի մայիսին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 0,3 տոկոսով, 2012թ.–ի մայիսի համեմատ` չի փոխվել։ –0–