Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Եվրահանձնաժողով. Բանկային միության ստեղծման մասին որոշումը պետք է ընդունել 2012թ.-ին

26.11.2012, 13:09
Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները պետք է մի կողմ թողնեն բոլոր կասկածները և «քաղաքական կամք» դրսևորեն լիարժեք բանկային միության ստեղծման հարցում, որը միասնական կարգավորիչ մարմնին վերահսկողական լիազորությունների փոխանցում է ենթադրում, հայտնել է ֆինանսական կարգավորման եվրահանձնակատար Միշել Բերնեն:
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները պետք է մի կողմ թողնեն բոլոր կասկածները և «քաղաքական կամք» դրսևորեն լիարժեք բանկային միության ստեղծման հարցում, որը միասնական կարգավորիչ մարմնին վերահսկողական լիազորությունների փոխանցում է ենթադրում, հայտնել է ֆինանսական կարգավորման եվրահանձնակատար Միշել Բերնեն:

Հաջորդ շաբաթ Եվրամիության ֆինանսների նախարարների հանդիպման նախաշեմին, որի ընթացքում հնարավոր է ընդունվի բանաձևը, որը ճանապարհ կբացի բանկային միության ստեղծման համար, Մ. Բարնեն ընդգծել է արժութային բլոկի երկրների տնտեսության նկատմամբ ֆինանսական շուկաների վստահության աջակցումը, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով Reuters-ին:

«Ժամանակն է որոշումն ընդունել: Քաղաքական որոշումը (լիարժեք բանկային միության ստեղծման հարցում) անհրաժեշտ է ընդունել 2012թ.-ի դեկտեմբերին: Ես գիտեմ, որ դա հնարավոր է»,- պարզաբանել է Մ. Բարնեն:  Բանակցությունների մի քանի մասնակիցներ սակայն կասկածում են, որ լիարժեք բանկային միության ստեղծման համար անհրաժեշտ հարցերը կարող են լուծվել ընթացիկ տարվա վերջին:

Ցանկացած որոշում, որը կապված է տարածաշրջանի բանկային համակարգի վերահսկողության միասնական եվրոպական մարմնի ստեղծման հետ, պետք է հիմնվի առկա իրողությունների վրա, ասել է ֆինանսական կարգավորման եվրահանձնակատարը՝ ավելացնելով, որ առկա եվրոպական կոնվենցիաներն ամեն դեպքում կարող են փոխվել, որպեսզի ավելի լավ համապատասխանեն լիարժեք բանկային միության պահանջներին:

«Մնացած ողջ աշխարհը թերահավատությամբ է լցված արժութային միության մեր գաղափարի նկատմամբ, որ մենք դրան կարող են դիմադրել միայն ինստիտուցիոնալ փոփոխությունների ճանապարհով:  Մեզ անհրաժեշտ է առավել ամուր հիմքեր ապահովել եվրագոտու համար, և դրա համար, ամենայն հավանականությամբ անհրաժեշտ է Եվրամիության մասին պայմանագրի բարեփոխումը»,- նշել է Կ. Ռեգլինգը:

ESM ղեկավարն էապես անհրաժեշտ փոփոխություններից մեկը համարում է ԵՄ բոլոր երկրների համար միասնական Եվրոպական ԿԲ-ին բանկային վերահսկողության գործողությունների փոխանցումը, որը սերտորեն կհամագործակցի ազգային կարգավորիչների հետ և ուղղակիորեն կվերահսկի միայն ամենամեծ բանկերը: Թեև ճգնաժամային իրավիճակներում ԵԿԲ-ն պետք է իրավունք ունենա միջամտելու եվրագոտու ցանկացած երկրի ցանկացած բանկի գործերին: -0-