Եվրամիությունն այսօր առաջին դատաքննությունն է սկսում Ռուսաստանի հետ` ՀԱԿ–ի շրջանակներում
09.07.2013,
18:01
Եվրամիությունն այսօր մտադիր է պաշտոնապես սկսել առաջին արբիտրաժային դատաքննությունը Ռուսաստանի հետ` Համաշխարհային առևտրային կազմակերպության (ՀԱԿ) շրջանակներում։ ԵՄ–ի պահանջները վերաբերում են ՌԴ–ում արտասահմանյան ավտոմեքենաների ուտիլիզացիոն վճարին։ Ինչպես գրում է РБК–ն, այդ մասին հաղորդում է Reuters–ը` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունն այսօր մտադիր է պաշտոնապես սկսել առաջին արբիտրաժային դատաքննությունը Ռուսաստանի հետ` Համաշխարհային առևտրային կազմակերպության (ՀԱԿ) շրջանակներում։ ԵՄ–ի պահանջները վերաբերում են ՌԴ–ում արտասահմանյան ավտոմեքենաների ուտիլիզացիոն վճարին։ Ինչպես գրում է РБК–ն, այդ մասին հաղորդում է Reuters–ը` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
«Մենք Ռուսաստանին մինչև հուլիսի 1–ը ժամանակ ենք տվել, որպեսզի չեղյալ հայտարարի ուտիլիզացիոն վճարը, սակայն Ռուսաստանը չարեց դա։ Այդ պատճառով մենք այդ հարցը փոխանցում ենք ՀԱԿ–ին»,– հայտնել է եվրոպացի դիվանագետը` պայմանով, որ իր անունը չի հրապարակվի։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը բազմիցս քննադատել է Ռուսաստանին առևտրային պրոտեկցիոնիզմի համար, որն իբրև հակասում է ՀԱԿ–ի շրջանակներում ռուսական պարտավորություններին։ Մասնավորապես Եվրահանձնաժողովը 2012թ.–ի սեպտեմբերի 1–ից գործողության մեջ մտած արտասահմանյան ավտոմեքենաների ուտիլիզացիոն վճարը «ակնհայտ խտրական միջոց» է անվանել։ Նշվում էր, որ Բրյուսելը և Մոսկվան բանակցություններ են վարում այդ վիճելի հարցի շուրջ փոխադարձ լուծում գտնելու նպատակով, սակայն Եվրամիությունն իրեն իրավունք է
վերապահում վեճը լուծելու համար դիմել ՀԱԿ–ի արբիտրաժային մարմիններին։
Միաժամանակ ՌԴ կառավարությունը 2013թ.–ի մայիսին Պետդումայում օրինագիծ մտցրեց, որի համաձայն` ուտիլիզացիոն վճարը տարածվում է նաև ռուսական ավտոարդյունաբերության վրա։ Օրինագծով նախատեսվում է չեղյալ հայտարարել գործող կանոնները, որոնք թույլ են տալիս ավտոտրանսպորտի ռուսական արտադրողներին չվճարել ուտիլիզացիոն վճարի համար, եթե նրանք իրենց արտադրած մեքենաների օգտահանման ուղղությամբ կամավոր երաշխավորային պարտավորություններ են ընդունել։ Փաստաթղթի գործողությունը տարածվում է այն ավտոմեքենաների վրա, որոնք Ռուսաստանում են արտադրվել, ինչպես նաև Մաքսային միության երկրների (Ղազախստան և Բելառուս) տարածքից են ներմուծվել և ազատ մաքսային գոտու ընթացակարգով Կալինինգրադի շրջան տեղափոխված ավտոմեքենաները։
Այդ օրինագծի ընդունմամբ Ռուսաստանը «կկատարի հայրենական արտադրողների և ներմուծողների համար հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ ՀԱԿ–ի անդամների իր պարտականությունները», նշվում է օրինագծի բացատրագրում։ Միաժամանակ այնտեղ նշվում է, որ Ռուսաստանը պետք է համակարգի իր գործողությունները Մաքսային միության գործընկերների հետ։ «Դա լրացուցիչ խորհրդակցություններ կպահանջի Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ներկայացուցիչների հետ` Մաքսային միության երկրների տարածքում ուտիլիզացիոն վճարների ներմուծման հարցի շուրջ»,– ասվում է փաստաթղթում։
Ներկա պահին ավտոմեքենա արտադրող ռուսական խոշորագույն ընկերությունները` ԱՎՏՈՎԱԶ–ը, «ԳԱԶ»–ը, ԿԱՄԱԶ–ը, Sollers խումբը, որոնք պարտավորվել են ինքնուրույն օգտահանել իրենց մեքենաները, ուտիլիզացիոն տուրք չեն վճարում։ Տվյալ օրինագծի ընդունման դեպքում 2013թ.–ի հուլիսի 1–ից նրանք ստիպված կլինեն ավտոմոբիլային տեխնիկայի ներմուծողներին հավասար ուտիլիզացիոն տուրք վճարել։
Մարդատար և բեռնատար ավտոմեքենաների, ինչպես նաև ավտոբուսների ուտիլիզացիոն վճարը սկսել է գործել 2012թ.–ի սեպտեմբերի 1–ից։ Խոսքը վերաբերում է ՌԴ տարածքում առաջին անգամ շահագործման հանձնված ավտոմեքենաներին։ Մարդատար մեքենաների դրույքաչափը կազմել է 20 հազար ռուբլի, բեռնատար մեքենաների, հատուկ տեխնիկայի և ավտոբուսների համար` 150 հազար ռուբլի։ Սահմանվել են նաև որոշ գործակիցներ, որոնց միջոցով կբազմապատկվեն դրույքները` կախված մեքենաների տարիքից, շարժիչի ծավալից և այլ պարամետրերից։ Վճարի ներմուծումը Եվրահանձնաժողովի դժգոհությունների պատճառ է դարձել։ –0–