Եվրոյի ներմուծումը Լիտվայի ռազմավարական նպատակն է. վարչապետ
24.09.2013,
14:16
Լիտվան կանի հնարավորինը, որպեսզի իրականացնի 2015թ.–ին համաեվրոպական արժույթին անցնելու ծրագիրը։ Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը, այդ մասին այսօր ազգային ռադիոյին տված հարցազրույցում հայտնել է վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչյուսը։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լիտվան կանի հնարավորինը, որպեսզի իրականացնի 2015թ.–ին համաեվրոպական արժույթին անցնելու ծրագիրը։ Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը, այդ մասին այսօր ազգային ռադիոյին տված հարցազրույցում հայտնել է վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչյուսը։
«Մենք առաջվա պես հաջորդ տարի ևս խիստ ֆինանսական կարգապահություն կպահպանենք, որպեսզի համապատասխանենք եվրագոտուն միանալու չափանիշներին»,– նշել է նա։
Ըստ կառավարության ղեկավարի կանխատեսման, ընթացիկ տարվա արդյունքում բյուջեի պակասուրդը կկազմի 2,9 տոկոս, այդ պատճառով պետք է տնտեսել։ Եթե այդ ցուցանիշը գերազանցի 3 տոկոսը, թեկնածուն կարող է եվրագոտի մտնելու քարտ–բլանշ չստանալ։
«Ստիպված կլինենք բավարարվել նրանով, ինչ ունենք և այդ շրջանակում ֆինանսավորել սոցիալական ծրագրերը, մշակույթը, կրթությունը` չնայած բոլորն ավելին են ցանկանում»,– ընդգծել է Բուտկյավիչյուսը։
Եվրագոտի մտնելու հայտը Վիլնյուսը մտադիր է Եվրահանձնաժողով ներկայացնել 2014թ.–ին։ Բուտկյավիչյուսը բացմիցս հայտնել է, որ Լիտվան, եթե չի ցանկանում «որևէ եվրոպական գետնախորշ» դառնալ, պետք է 2015թ.–ին անցնի եվրոյի։
Լատվիան նախատեսում համաեվրոպական արժույթի անցնել 2014 թվականին։ Էստոնիան դա արել է 2011թ.–ին։ –0–