19–ամյա զինծառայող է մահացել Արցախում
12.03.2019,
11:37
Երեքշաբթի վաղ առավոտյան ՊԲ զորամասերից մեկում զինծառայող է մահացել, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի վաղ առավոտյան ՊԲ զորամասերից մեկում զինծառայող է մահացել, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը»,– նշվում է հաղորդման մեջ։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: -0-