Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-4

ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին

28.05.2020, 13:02
ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին
ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 28-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: 

«Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են օդանավակայանի 4 աշխատակցի», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։–0–