Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+24

ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած պացիենտի մասին

25.04.2020, 11:57
ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած պացիենտի մասին
ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած պացիենտի մասին
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի մասին: Այս մասին նշվում է ԱՆ-ի Facebook-յան էջում: 

Նշվում է, որ ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17342 թեստավորում: 

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 81 նոր դեպք և 75 առողջացածներ։ 

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հայտարարության մեջ: -0-