Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով Նոյեմբերյանում տրակտորի վարորդ է վիրավորվել

03.10.2019, 15:56
Նոյեմբերյանում նախօրեին ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող քաղաքացիական տրակտորի վարորդը։
Ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով Նոյեմբերյանում տրակտորի վարորդ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերյանում նախօրեին ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող քաղաքացիական տրակտորի վարորդը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Միաժամանակ Հովհաննիսյանը հերքեց ադրբեջանական ԶԼՄ–ներում տեղ գտած հրապարակումներն այն մասին, թե Տավուշի կողմից քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներ են հնչել։

«Մենք էլ ասում ենք, որ մեր քաղաքացիական տրակտորը նախօրեին ինժեներական գործ է արել այնտեղ, իրենք կրակել են քաղաքացիական տրակտորի ուղղությամբ և վիրավորել են տրակտորի վարորդին։ Ի տարբերություն Ադրբեջանի հեքիաթների՝ մենք տեսադիտարկման համակարգով կարող ենք ապացուցել, տեսանյութեր կան, որ վարորդն իր համար գործ էր անում» , – նշեց Հովհաննիսյանը։–0–