Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Արտաշատի խանութներից մեկում ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել. ՍԱՏՄ

09.10.2019, 12:39
Facebook-ի «Անվտանգ սնունդ/Հետք» հարթակում քաղաքացին ահազանգել էր այն մասին, որ Արտաշատ քաղաքի խանութներից մեկում իրեն վաճառել են ժամկետանց, բորբոսնած կոնֆետներ:
Արտաշատի խանութներից մեկում ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել. ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Անվտանգ սնունդ/Հետք» հարթակում քաղաքացին ահազանգել էր այն մասին, որ Արտաշատ քաղաքի խանութներից մեկում իրեն վաճառել են ժամկետանց, բորբոսնած կոնֆետներ, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: 

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների արագ արձագանքի արդյունքում Արտաշատի Օգոստոսի 23-ի փող. 115 ա հասցեում գտնվող Ա/Ձ Մարատ Գեղամյանին պատկանող իրացման կետում հայտնվաբերվել է ոչ միայն այդ կոնֆետների խմբաքանակը, այլև ժամկետանց այլ սննդամթերք: 

«Վերահսկողական միջոցառումներից հետո վաճառքից հանվել և ոչնչացվել է ժամետանց 3 տուփ աղացած միս, 5 լիտր բնական և գազավորված հյութեր, շոգեխաշած մսի մեկ պահածո, 6 հատ խտացրած կաթ, 6 շոկոլադե ձողիկներ «Թվիքս», 3 շոկոլադե վաֆլի «Յաշկինո», 22 գարեջուր։ ՍԱՏՄ տեսուչների կողմից տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–