Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Դավթաշենի կամուրջը փակ է ավտովթարի հետևանքով. բախվել է 27 մեքենա

20.12.2022, 09:33
Տուժածներ չկան
Դավթաշենի կամուրջը փակ է ավտովթարի հետևանքով. բախվել է 27 մեքենա
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարա ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների բախվել է 27 ավտոմեքենա. տուժածներ չկան:

Ավտոճանապարհը երկկողմանի փակ է:

Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները։-0-