Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Երկրաշարժ է գրանցվել Վրաստան–Հայաստան սահմանային գոտում

16.09.2021, 16:14
4 բալ ուժգնությամբ Երկրաշարժ է գրանցվել Վրաստան–Հայաստան սահմանային գոտում

Երկրաշարժ է գրանցվել Վրաստան–Հայաստան սահմանային գոտում

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սույն թվականի սեպտեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 14:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.87⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Բավրա գյուղում` 3 բալ ուժգնությամբ:–0–