Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+33

Երկու հայաստանցիներ, ներկայանալով գեներալ, զինծառայողների ծնողներից խոշոր չափի գումար են հափշտակել, հարուցվել է քրգործ

21.06.2019, 17:59
Երկու հայաստանցիներ, ներկայանալով գեներալ, զինծառայողների ծնողներից խոշոր չափի գումար են հափշտակել։
Երկու հայաստանցիներ, ներկայանալով գեներալ, զինծառայողների ծնողներից խոշոր չափի գումար են հափշտակել, հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխա­տա­­կիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է մի խումբ անձանց կողմից կաշառք ստանալու պատրվակով ուրիշի գույքը հափշտակելու դեպք, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը:  

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ 2 քաղաքացիներ, ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումների որոշ հրամանատարներին, ինչպես նաև քաղաքացիներին ներկայանալով իբրև «Կառավարության հատուկ ծառայության», «Հետախուզության»,  Ազգային անվտանգության ծառայության գեներալներ և կրելով համապատասխան ուսադիրներով համազգեստներ, չարաշահելով մի շարք ՀՀ քաղաքացիների վստահությունը, ժամկետային զինծառայության մեջ գտնվող նրանց որդիներին ծառայության վայրում ցանկալի ստորաբաժանումներում տեղավորելու կամ վաղաժամկետ զորացրելու համար, հրամանատարական կազմին և բժիշկ-մասնագետներին կաշառք տալու պատրվա­կով, 2018թ. սեպտեմբերից խաբեությամբ պահանջել և հափշտակել են 600-1500-ական ԱՄՆ դոլարին համարժեք գումար­ներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:  

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:  Նշված անձինք ՀՀ ԱԱԾ-ում խոստովանել են իրենց մեղքը, զղջացել կատարած արարքի համար: Կատար­վում է նախաքննություն:–0–