ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ժամկետային զինծառայող է մահացել
22.08.2020,
16:10
ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալում 19-ամյա ժամկետային զինծառայող է մահացել
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001թ), կորցրել է գիտակցությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-