Հայաստան–Վրաստան սահմանային գոտում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստան–Վրաստան սահմանային գոտում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./ԱՌԿԱ/. Սույն թվականի օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 05:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:44-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ և Տավուշի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Նշենք, որ նախօրեին ժամը 23։42–ին երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:02 16.08.2021




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×