Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանում ծառից կախված վիճակում ժամկետային զինծառայող է հայտնաբերվել

20.04.2021, 21:13
Հայաստանում ծառից կախված վիճակում ժամկետային զինծառայող է հայտնաբերվել
Հայաստանում ծառից կախված վիճակում ժամկետային զինծառայող է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է քննություն, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Նարեկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրությա մեջ:–0–