Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

Հայաստանում զգացվել է Վրաստան–Ադրբեջան գոտում գրանցված երկրաշարժը

10.05.2022, 11:01
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ
Հայաստանում զգացվել է Վրաստան–Ադրբեջան գոտում գրանցված երկրաշարժը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 01:41-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 9-ին, ժամը 21:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.40⁰ և արևելյան երկայնության 45.80⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտի` Լագոդեխի քաղաքից 57 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոթի, Բարեկամավան, Կողբ գյուղերում` 3 բալ  ուժգնությամբ:–0–