Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Իրանի հարավում հզոր երկրաշարժ է գրանցվել

23.07.2019, 15:11
Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերն Իրանի հարավային մասում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Իրանի հարավում հզոր երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./ԱՌԿԱ/. Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերն Իրանի հարավային մասում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացրել է Հոնկոնգի աստղադիտարանի սեյսմոլոգիական ցանցը, որը ստորգետնյա ցնցումներ է գրանցել Երևանի ժամանակով ժամը 02։59–ին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պարսից ծոցի ափին` Բանդար Աբբաս (Հորմոզգան նահանգի մայրաքաղաքը) նավահանգստային քաղաքից 160 կմ հարավ–արևմուտք։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։–0–