Երեք հայ զինվոր է զոհվել Ադրբեջանցի դիվերսանտների հետ բախման ժամանակ. պաշտպանության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Երեք հայ զինվոր է զոհվել Ադրբեջանցի դիվերսանտների հետ բախման ժամանակ, որոնք փորձում էին ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի հենակետեր, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներներ` հակառակորդը ետ է մղվել:
Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանը և Կարեն Դավթյանը: Կան վիրավորներ:
Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:
«ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին»,- ասված է հաղորդագրության մեջ:--0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:49 04.06.2012