Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-9

Երեք հայ զինվոր է զոհվել Ադրբեջանցի դիվերսանտների հետ բախման ժամանակ. պաշտպանության նախարարություն

04.06.2012, 13:49
Երեք հայ զինվոր է զոհվել Ադրբեջանցի դիվերսանտների հետ բախման ժամանակ, որոնք փորձում էին ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի հենակետեր, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Երեք հայ զինվոր է զոհվել Ադրբեջանցի դիվերսանտների հետ բախման ժամանակ, որոնք փորձում էին ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի հենակետեր, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: 

«Հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ հաղորդագրության՝ ձեռնարկված միջոցառումների և հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է և տալով կորուստներներ` հակառակորդը ետ է մղվել: 

Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանը և Կարեն Դավթյանը: Կան վիրավորներ: 

Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը և ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:

«ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին»,- ասված է հաղորդագրության մեջ:--0--