Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-4

ՊՆ.համածառայակցի կողմից արձակված կրակոցից զինծառայող է վիրավորվել

09.12.2021, 11:17
Համածառայակցի կողմից արձակված կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է
ՊՆ.համածառայակցի կողմից արձակված կրակոցից զինծառայող է վիրավորվել
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.), հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

«Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար»։-0-