Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՊՆ. միջդիրքային տարածքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեքենա է այրվել

27.05.2020, 13:57
Միջդիրքային տարածքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեքենա է այրվել
ՊՆ. միջդիրքային տարածքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ որոշ լրատվակայքեր այսօր տեղեկություն են տարածել, որ «երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է»։ 

«Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն, փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե մեր, թե հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է», – նշել է Ստեփանյանը Facebook–յան էջում։

Նրա խոսքով, Նախիջևանի, մասնավորապես նշված ուղղությունում, իրավիճակը հարաբերական կայուն է և վերահսկելի, մտահոգիչ զարգացումներ չկան։

«Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում հայկական զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում, այո, ավտոմեքենան այրվել է, սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում», – նշել է ՊՆ մամուլի քարտուղարն` ավելացնելով, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը միշտ էլ ճնշվում է, «բայց, ի տարբերություն հայկական որոշ լրատվամիջոցների, ադրբեջանականները, ցավոք, այդ մասին չեն հայտնում»։–0–