Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+9

ՊՆ․ պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել զորամասի պահպանության տեղամասում

14.06.2024, 15:33
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն
ՊՆ․ պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել զորամասի պահպանության տեղամասում

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով, հաղորդում է ՀՀ ՊՆ։ 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։