Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+5

ՔԿ–ն հրապարակել է Գյումրիում 1 տարեկան երեխայի սպանության սահմռկեցուցիչ մանրամասներ. երեխայի մայրը ձերբակալվել է

02.09.2019, 13:11
Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով։
ՔԿ–ն հրապարակել է Գյումրիում 1 տարեկան երեխայի սպանության սահմռկեցուցիչ մանրամասներ. երեխայի մայրը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./ԱՌԿԱ/.ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 2018թ. ծնված երեխայի սպանության դեպքի հանգամանքները: Վերջինիս մայրը ձերբակալվել է. հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

2019 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դին՝ կպչուն ժապավենով կապված և կիսաշրջազգեստը պարանոցին փաթաթված վիճակում:Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 23:30-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, 20-ամյա կինը, ապօրինաբար մանկահասակ դստերը՝ 2018թ. ծնված երեխային, կյանքից զրկելու դիտավորությամբ, իր բնակարանում կպչուն ժապավենով կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո երեխային բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում գտնվող աղբարկղերից մեկի մեջ և աղբով փակել նրան, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

20-ամյա կինը ձերբակալվել է՝ երեխային սպանելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:–0–