Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+23

Քիչ առաջ Ադրբեջան–Իրան սահմանին 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև Հայաստանում

08.11.2023, 10:03
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում՝ 3-4 բալ, Կապան, Սիսիան քաղաքներում՝ 3 բալ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ
Քիչ առաջ Ադրբեջան–Իրան սահմանին 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 8-ին, ժամը 09:18-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 05:18-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.55⁰ և արևելյան երկայնության 48.14⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Իրան սահմանային գոտի՝ Պարսաբատ քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.4 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում՝ 3-4 բալ, Կապան, Սիսիան քաղաքներում՝ 3 բալ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։-0-