Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

ՌԴ գլխավոր դատախազությունը բավարարել է հետախուզվող նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին ՀՀ-ին հանձնելու միջնորդությունը

20.03.2020, 15:58
ՌԴ գլխավոր դատախազությունը բավարարել է հետախուզվող նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին ՀՀ-ին հանձնելու միջնորդությունը
ՌԴ գլխավոր դատախազությունը բավարարել է հետախուզվող նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին ՀՀ-ին հանձնելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./ԱՌԿԱ/. ՌԴ գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել հետախուզվող նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին («Ալրաղացի Լյովիկ») հանձնել Հայաստանին: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը, և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Լ․ Սարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին` հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»,- նշել է նա:

Նշվում է, որ այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լ․ Սարգսյանի տեղափոխումը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22–ին ՀՀ ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն` նշելով, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի (Ավազակությունը) և 223-րդ հոդվածի 2-րդ մասի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը:–0–