Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+13

Ռոստովի մոտակայքում հայկական միկրոավտոբուս է վթարվել

02.04.2019, 11:06
Հայկական միկրոավտոբուսը ՃՏՊ–ի է ենթարկվել Ռոստովի մոտակայքում։
Ռոստովի մոտակայքում հայկական միկրոավտոբուս է վթարվել

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանից Մոսկվա ուղևորվող միկրոավտոբուսը ՃՏՊ–ի է ենթարկվել Ռոստովի մոտակայքում։ ՛

Ինչպես հաղորդում է Rostov.ru–ն, ավտովթարը տեղի է ունեցել «Դոն» Մ–4 մայրուղու վրա ապրիլի 1–ին ժամը 20–ի սահմաններում։

Նախնական տվյալներով, «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսը, որում եղել է 14 ուղևոր, բախվել է ճամփեզրից պատահաբար իր առջև դուրս եկած Chevrolet Cruze-ն։

Վթարի հետևանքով լուրջ վնասվածքներ են ստացել Chevrolet–ի վարորդն ու ուղևորը։ Նրանք հոսպիտալացվել են։

Բացի այդ, վնասվածքներ են ստացել նաև միկրոավտոբուսի մոտ 10 ուղևոր։ Սակայն նրանք բոլորը հրաժարվել են հոսպիտալացումից և տեղում ստացել բուժօգնություն։

Հաղորդվում է, որ ավտոբուսը եղել է պատվիրված և երթևեկել է Հայաստանից Մոսկվա։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձում է միջադեպի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալ ԱԻՆ–ից։–0–