Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Սարսափելի ավտովթար Երևանում. վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են

25.10.2021, 11:11
Նախօրեին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում
Սարսափելի ավտովթար Երևանում. վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Նախօրեին՝ հոկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:  

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19:00-ի սահմաններում, Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:  

Վրաերթի ենթարկվածները, որոնցից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ, տեղում մահացել են:  

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշութամբ առաջացրել է 2 մարդու մահ) հատկանիշներով:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:–0–