Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Սյունիքում ականի պայթյունից փրկարարներ են վիրավորվել

19.01.2021, 20:37
Սյունիքում ականի պայթյունից փրկարարներ են վիրավորվել
Սյունիքում ականի պայթյունից փրկարարներ են վիրավորվել
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./ԱՌԿԱ/. Այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում`  պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս, ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության փ/ծ կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը:

«Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այժմ տեղափոխվում են Կապանի հիվանդանոց», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–