Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

Սյունիքում դպրոցական ավտոբուսը կամրջից ընկել է գետը, կա զոհ (ՖՈՏՈ)

10.03.2023, 17:26
Կապանի ԲԿ են հոսպիտալացվել թվով 24 տուժած
Սյունիքում դպրոցական ավտոբուսը կամրջից ընկել է գետը, կա զոհ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 10-ին, ժամը 14:20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային մակառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:

Փրկարարները 7 տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։ Կապանի ԲԿ են հոսպիտալացվել թվով 24 տուժած (դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ): Հիվանդանոցում արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը:-0-