Рейтинг@Mail.ru
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Թուրքիայի և Սիրիայի սահմանին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, կան ավերածություններ

20.02.2023, 21:40
Թուրքիայի և Սիրիայի սահմանին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, կան ավերածություններ
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./ԱՌԿԱ/. 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սիրիայի և Թուրքիայի սահմանին, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Թուրքիայի հարավ-արևելքում տներ են ավերվել, դրանց թիվը չի հաղորդվում, հայտնում է Habertürk հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին մի շարք հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում և Սիրիայում։ Զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը։-0-