Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Զեյթունում գազի արտահոսքից մասնակի փլուզված շենքի տակից տղամարդու դի է դուրս բերվել (ՎԻԴԵՈ)

26.08.2020, 16:37
Զեյթունում գազի արտահոսքից մասնակի փլուզված շենքի տակից տղամարդու դի է դուրս բերվել. ՎԻԴԵՈ
Զեյթունում գազի արտահոսքից մասնակի փլուզված շենքի տակից տղամարդու դի է դուրս բերվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./ԱՌԿԱ/. Զեյթունում գազի արտահոսքից մասնակի փլուզված շենքի տակից տղամարդու դի է դուրս բերվել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դեպքի վայրում են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից։

«Ժամը 13։01-ին փրկարարները փլատակների տակից դուրս են բերել, նախնական տվյալներով, Արթուր Ղ․-ի (ծնված 1962թ․) դին», – հայտնում են գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում։

Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։

Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածինը (արական սեռի, մոտ 50 տարեկան)՝ ծայրահեղ ծանր:–0–