Զորամասի զինանոցում զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քրգործ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/. 2019թ.–ի նոյեմբերի 4–ի ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով, հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:
Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Է. Հարությունյանը մահացել է:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, մահացած զինծառայողը 19 տարեկան էր։ Դեպքը տեղի է ունեցել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։–0–